Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետն արժևորել է հավատով և աշխարհընկալմամբ միմյանց կապված հայ և չեխ ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին փոխանցելու, ինչպես նաև չեխահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:

Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ Պրահայի հավատավոր հայ համայնքի համար չափազանց կարևոր և նշանակալից է հայրենիքից հեռու սեփական եկեղեցի ունենալը, ինչը կարևոր նշանակություն ունի հայի ինքնության պահպանման գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործի և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:

Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և կարևորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

Ըստ Կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեն հոգևոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգևոր արժեքներով և մշակույթով: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը, կարևորել տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում կապերի խորացումը:

Հայանպաստ գործունեության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառում¬ների իրականացմանը գործուն մասնակցության համար Կարդինալ Դոմինիկ Դուկան պարգևատրվել է ՀՀ վարչա-պետի հուշամեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում