Մալդիվների Հանրապետության նախագահ Աբդուլլա Յամինը (ընտրվել է 2013-ին) երկրում արտակարգ դրություն է հայտարարել հակակառավարական հանրահավաքի նախօրեին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պետության ղեկավարի ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ դրությունը հայտարարվել է 30-օրյա ժամկետով՝ սկսած այսօրվանից, կապված ազգային անվտանգության սպառնալիքի հետ։
Դա անվտանգության ծառայություններին ավելի լայն լիազորություններ կտա կասկածյալներին ձերբակալելու համար։
Հոկտեմբերին փոխնախագահ Ահմեդ Ադիբը ձերբակալվել էր պետության ղեկավարին հեռացնելու նպատակով ենթադրյալ դավադրության գործով։