Ռուսաստանի Տուլայի մարզում վթարված ավտոբուսի բոլոր ուղևորները, այդ թվում՝ աննշան վնասվածքներ ստացածները, հինգշաբթի կկարողանան գալ Հայաստան: INTERFAX-ի հաղոդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը չորեքշաբթի Տուլայի կառավարությունում օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ բուժօգնության կարիք ունեցողները կշարունակեն բուժումը Տուլայի մարզի և Մոսկվայի հիվանդանոցներում:
Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ կլինի մի շարք հյուպատոսական աշխատանքներ տանել, որոնք ժամանակ են պահանջում: «Կարծում եմ՝ մինչև օրվա վերջ մենք կլուծենք բոլոր հարցերը»,- նշել է Եսայանը:









































