Վայրի աղվեսը ներթափանցել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքի «Վիկտորիա» կենդանաբանական այգու տարածք և խեղդել է 14 փոքր պինգվինների: Այս մասին հաղորդվում է հաստատության կայքում:
Ողջ մնացած 15 պինգվինները տեղափոխվել են հուսալիորեն պաշտպանված տեղ: Նրանք այնտեղ կմնան, մինչև աղվեսը լքի կենդանաբանական այգին, կամ նրան բռնեն: Կենդանուն բռնելու համար մասնագետ է ներգրավված:
«Վիկտորիայի» տարածքում հսկող տեսախցիկներ և ծուղակներ են տեղադրված, որոնք արդյունք չեն տվել: կենդանաբանական այգու տարածքը 22 հա է, և կենդանու համար հեշտ է թաքնվել ծառերի մեջ:
Փոքր պինգվինն ամենափոքր տեսակի պինգվինն է: Նրա մարմնի երկարությունը մոտ 30 սմ է, քաշը՝ 1-1,5 կգ: Ապրում է Ավստրալիայի հարավի, Նոր Զելանդիայի և մերձակա կղզիների ափամերձ տարածքներում:










































