Տիեզերական հետազոտությունների Ֆրանսիայի ազգային կենտրոնը հրապարակել է արբանյակային լուսանկարներ Եգիպտոսում Airbus A321-ի կործանման վայրից։ Pliades-1A ֆրանսիական արբանյակից ստացված լուսանկարները հայտնվել են կենտրոնի պաշտոնական կայքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Սև բիծը՝ շրջապատված անապատներով և լեռնային բնապատկերներով, Airbus A321»-ի կորպուսն է»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Տեսանելի են այս ու այն կողմ ցրված բեկորները։
Նկարահանումն արվել է նոյեմբերի 1-ին։
Pliades-1A արբանյակը ուղեծրում է գտնվում 2011 թվականից և կիրառվում է Երկրի մակերևույթի զոնդավորման համար։












































