Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Կարսի հուշարձանի ապամոնտաժման գործընթացը շարունակում է մնալ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Գործընթացն արդեն մտել է իր տարերքի մեջ, և հուշարձանն արդեն իսկ գլխատվել է: Հիշեցնենք, որ թուրքական կողմը մտադիր է մոտ 25 մետր բարձրություն ունեցող հուշարձանը մասնատել 18 կտորի և դրանք փոխադրել մեկ այլ վայր (ամենայն հավանականությամբ, աղբանոց): Արդեն այդ գործին է լծվել Ստամբուլից Կարս բերված հատուկ շինարարական տեխնիկան:











































