Լոնդոնից ոչ հեռու՝ Բրակնել քաղաքի արդյունաբերական գոտում, որտեղ կան պահեստներ ու գրասենյակներ, խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Դեպքի վայրում աշխատում է 5 հրշեջ ջոկատ։
Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել հրդեհին նախորդած մի շարք պայթյունների մասին։
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Երկաթուղին աշխատում է ուշացումներով։





































