Իրանն ու «վեցյակը» նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նոր տարանցիկ տրանսպորտային միջանցքի ստեղծման հետ կապված, որն Իրանը կկապի Կենտրոնական Եվրոպայի հետ: Այս մասին հաղորդում է Mehr News գործակալությունը` վկայակոչելով Իրանի տարանցիկ և սահմանամերձ ճանապարհների և ավտոտրանսպորտի տեխնիկական սպասարկման կազմակերպության ղեկավար Մոհամադ Ջավադ Աթրչիանին:
Նրա խոսքերով` Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի և Հունաստանի հետ այդ հարցի շուրջ: Այդ երկրների հետ նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերված:
Ըստ Աթրչիանի` ծրագրվում է, որ բեռնատար ավտոմեքենաները նշված երկրների տարածքով կհասնեն մինչև սևծովյան նավահանգիստներ, որտեղից էլ բեռնատար նավերով կառաքվեն Բուլղարիա և Հունաստան:
Նշվել է, որ տարանցիկ տրանսպորտային միջանցքը կանցնի Թուրքիայից Եվրոպա երթուղուն զուգահեռ:








































