Victoria’s Secret ընկերությունը ներկայացրել է 2 մլն դոլար արժողությամբ կրծկալ Instagram-ի իր էջում: «Հազարավոր ադամանդներ: 18 կարատանոց ոսկի: 2 մլն դոլար»,- ասվում է լուսանկարի մակագրությունում: Նորաձև աքսեսուարի դիզայնի համար պատասխանատու է Mouawad ոսկերչական ընկերությունը:
Կրծկալը կդառնա Victoria’s Secret-ի շոուի կենտրոնական տարրը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսերին: Աքսեսուարը կներկայացնի մոդել Լիլի Օլդրիջը:
Նշվում է, որ կրծկալի վրա առկա են ոչ միայն ադամանդներ, այլև կապույտ տոպազներ, դեղին շափյուղաներ և վարդագույն կվարց: Դրա ստեղծման համար 685 ժամ է ծախսվել:









































