Ամերիկացի ֆինանսիստ պաշտոնյաները Աֆղանստանում 43 մլն դոլար արժողությամբ ավտոգազալցակայան են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համաձայն Աֆղանստանի վերակառուցման հարցերով հատուկ գլխավոր տեսուչի ապարատի (SIGAR)` երկրի հյուսիսում` Շիբարգան քաղաքում, ԱՄՆ ռազմական գերատեսչության վերահսկողության ներքո գտնվող լցակայանի կառուցման վրա 43 մլն դոլար է ծախսվել: Հեղուկ գազով աշխատող լցակայանը աֆղանցի վարորդներին պետք է հատկացներ հենց վերոնշյալ վառելանյութը:
Այն բացվել է 2012-ին, սակայն 2015-ի մարտին փակվել անհայտ պատճառներով:











































