Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից նավթի հումքի արտահանման ծավալը 2015 թվականի հունվար¬- հոկտեմբեր ամիսներին 12.7 տոկոսով նվազել է: Այս մասին հաղորդում է «Ազադլըգ» թերթը՝ նշելով, որ դա տեղի է ունենում նավթի համաշխարհային գների շարունակական նվազման պայմաններում:
Թերթն ընդգծում է, որ նվազում է նաև SOCAR¬-ի կողմից արդյունահանվող նավթի ծավալը: Թերթը հայտնում է, որ SOCAR¬-ը հոկտեմբերին դադարեցրել է նավթի արտահանումը «Նովոռոսիյսկ» նավահանգստով:
Նավթի համաշխարհային գների և մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամում. բազմաթիվ պետական և մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական և մասնավոր հաստատություններ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն՝ ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի առաջ: Այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դարձել է դեֆիցիտային։
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:









































