Ֆուտբոլի Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այդ թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանն ուժեղ է և թիմային, և անհատական խաղում: Հենրիխը դրիբլինգ և լավ արդյունավետություն ունի: Ընթացիկ մրցաշրջանում նա կարող է գերազանցել ինքն իրեն: Ես կառանձնացնեմ նաև Մխիթարյանի թիմային խաղը: Միշտ մասնակցում է գնդակի համար պայքարին»,- Տուխելի խոսքերը մեջ է բերում Kicker-ը:
Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրում 3-1 հաշվով հաղթել է «Վերդեր»-ին, որտեղ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: