Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ դեմ է Սիրիայի նախագահի ընտրություններին Բաշար Ասադի մասնակցությանը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
«Ասադը հաղթել է 2014-ի ձևական ընտրություններում, և դրանք միայն խորացրել են իրավիճակը երկրում»,- ընդգծել է Օլանդը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջնահերթ խնդիրը արաբական հանրապետությունում անվտանգության վերականգնումն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-30-ը Վիեննայում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների մասնակիցներին (մասնակցել է 19 երկիր) չի հաջողվել պայմանավորվել Բաշար Ասադի քաղաքական ապագայի շուրջ։










































