Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով՝ «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպմանը ոչ պատշաճ վարքի համար: Մասնագետը նաև 40 հազար ֆունտ տուգանք կվճարի:
Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպման ընդմիջմանը Մոուրինյոն հեռացվել է՝ ոչ մարզական վարք դրսևորելու համար:
Նա շատ բուռն է արտահայտել դժգոհությունը՝ Նեմանյա Մատիչի հեռացման կապակցությամբ:







































