«Ոսկու շուկայի» կորած աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։ Նելլիի ամուսնու հարազատները Hraparak.am-ի հետ զրույցում ասել են. «Շատ լավ է, որ հայտնաբերվել է, ոնց անհետ կորել էր, տենց էլ թող անհետ գնա և հորական տանը ապրի»։
Բազմիցս Նելլի ամուսնու մայրը մեզ հետ զրույցում հերքել էր վարկածը, թե Նելլիին կարող էին սպանել կամ Նելիին կարող էին ինքնասպանության հասցնել: «Մենք գիտենք, որ նա մի օր կգա, մեզ երբեք չի մոռանա ու հաստատ կվերադառնա տուն: Երեխաները անհամբեր նրան են սպասում, առանց նրա իրենց կյանքը չեն պատկերացնում»,- ասել էր նրա ամուսնու մայրը՝ տիկին Թամարան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































