Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը ցավակցել է Տուլայի մերձակայքում Մոսկվայից Երևան ուղևորվող մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։ Նրա խոսքով՝ տուժածների թիվը հասել Է 47-ի՝ փոխանցում է Interfax-ը։
«Յոթ մարդ Է զոհվել այդ սոսկալի ողբերգության հետեւանքով: Նախնական տվյալներով՝ բոլորն Էլ Հայաստանի քաղաքացիներ են: Խորը ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու ընտանիքներին»,-գրել Է Գրուզդևը Twitter-ում:
Նահանգապետը նշել Է, որ ավտոբուսում եղել Է 63 մարդ, նրանցից տուժել են 47-ը: «Տուլայի բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն»,-հավելել է նա։
Ներկայում ավտոբուսի ուևորները գտնվում են ժամանակավոր տեղավորման կետում, որն սկսել է գործել Ուզլովայայի «Յունոստ» կինոթատրոնի շենքում: Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով:








































