ԱՄՆ իշխանությունները երկրորդ անգամ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնին բացահայտել են վնասակար նյութերի արտանետման ցուցանիշը նվազեցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն ու Օդային ռեսուրսների Կալիֆոռնիայի խորհուրդը հայտարարել են, որ Volkswagen-ը 6 գլանային դիզելային շարժիչներով մի քանի հազար Audi-ում, Porsche-ում և VW-ում տեղադրել է ծրագրային ապահովում, որը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել հաշվետվության թեստային ցուցանիշները:
Խոսքը 2014-ի VW Touareg, Porsche Cayenne 2015 , ինչպես նաև Audi A6 Quattro, Quattro A7, A8 և Q5 2016 մոդելների մասին է:









































