Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիցիլիացի գործարարներն ու խանութպանները խռովություն են բարձրացրել առևտուրը վերահսկող մաֆիայի դեմ։ Հաղորդվում է, որ նրանց հետ շփումից հետո ոստիկանները ձերբակալել են 21 մարդու։
Դրան արձագանքել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ով Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք շնորհակալ ենք նրանց քաջություն ցուցաբերելու համար, մենք շնորհակալ ենք քննիչներին, կարաբիներներին»։
Կարաբիներների հրամանատար Ջուզեպե դե Ռիջին հայտարարել է, որ շատ հազվադեպ են նման դեպքերը, երբ դժգոհները միաժամանակ ըմբոստանում են սիցիլիական մաֆիայի դեմ։
Տեղի ձեռնարկատերերը հաճախ հարկադրված են լինում ընտրություն կատարել՝ ավազակներին գումար վճարելու կամ հանցագործների ցասումը հարուցելու միջև։ Եթե որևէ մեկը հրաժարվում է գումար վճարել, ապա մաֆիոզը կարող է այրել նրա խանութը կամ էլ սպանել նրան։











































