CNET-ի փոխանցմամբ՝ HTC ընկերության տնօրեն Ֆիլ Չենը Պեկինում հայտարարել է, որ վիրտուալ իրականությունը պահանջում է 3-5 տարի՝ հանրաճանաչ դառնալու համար։ Ընկերությունն աշխատում է Valve խաղի մշակման վրա՝ ստեղծելով HTC Vive վիրտուալ իրականության ակնոցներ, որոնք նման կլինեն Oculus Rift-ին։
Ենթադրվում է, որ HTC-ը մինչև ընթացիկ տարեվերջ կթողարկի սարքերի սահմանափակ խմբաքանակ։ Սակայն խմբաքանակի ծավալը, վաճառքի ստույգ ժամկետը և գինը չեն հաղորդվել։ HTC-ը հուսով է, որ կկարողանա վաճառք կազմակերպել համայն աշխարհում, և արդեն իսկ սկսել է բանակցությունները դիստրիբյուտորների հետ։









































