Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ կապված Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության տարած հաղթանակի հետ։ Ալիևը Էրդողանին մաղթել է աշխատանքային նոր հաջողություններ, իսկ Թուրքիային՝ կայունություն ու բարգավաճում։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և իր հերթին շնորհավորել է նրան՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի համար և հղել նմանատիպ մաղթանքներ։
Ալիևն ու Էրդողանը վստահություն են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում բոլոր ոլորտերում զարգացում կապրեն։








































