ԱՄՆ-ը կարող է վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մինսկի համաձայնագրի պարտավորությունների կատարման դեպքում: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Միր-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ գրում է gazeta.ru-ն:
«Մինսկի համաձայնագիրը ձեռք է բերվել: Այն պահանջում է բոլոր կողմերի համապատասխան գործողություններ՝ Ռուսաստանի կողմից, Կիևի կողմից և անջատողականների կողմից, ու շատ կարևոր է, որ կողմերը պահպանեն ձեռք բերված համաձայնությունը: Ծանր զինտեխնիկան պետք է նահանջի, իսկ միջազգային սահմանները պետք է անձեռնմխելի մնան: ԵԱՀԿ-ին պետք է թույլատրվի մոնիտորինգ անցկացնել»,- նշել է Քերին:
Նա նաև ավելացրել է, որ ինքնորոշված հանրապետություններում ընտրությունները պետք է անցկացվեն ուկրաինական օրենսդրության համաձայն, իսկ ընտրատեղամասերում պետք է ներկա լինեն միջազգային դիտորդները:









































