Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին անցկացվել են Ադրբեջանի պատմության մեջ ամենաամոթալի ընտրությունները։ Այդ մասին նշված է նոյեմբերի 1-ի երեկոյան ԺՈՒԱԽ-ի տարածած հայտարարությունում:
«Դեռ ընտրություններից առաջ հայտնի էր, որ դրանք չեն լինելու ազատ ու արդար։ Ազգային խորհուրդը զգուշացրել էր այդ մասին։ Ռեպրեսիվ միջավայրը մնաց նաև ընտրական կամպանիայի ժամանակաշրջանում։ Ընտրական հանձնաժողովները մնացին իշխանության վերահսկողության ներքո»,- ասել է նա։
Հայտարարության մեջ նշված է, որ օրենքի զանգվածային խախտումների պատճառով ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է գրեթե 500 մարդ։ ԺՈՒԱԽ-ի տվյալներով՝ իրականում ընտրություններին մասնակցության ցուցանիշը չի գերազանցել 10 տոկոսը։









































