Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ բացի արագավազ լինելը նաև այլ առավելություններ ունի: Նա նշել է, որ միշտ ձգտում է գրավել մրցակիցների դարպասը:
«Առաջընթաց եմ գրանցել՝ աշխատելով Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, իսկ Տոմաս Տուխելի օրոք էլ ավելի եմ բարելավել խաղային որակներս: Բնականաբար, ավելի շատ խնդիրներ եմ ստեղծում մրցակիցների համար:
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ես պարզապես արագավազ խաղացող եմ: Մանկուց երազել եմ գոլեր խփել»,- Telefoot-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանը մասնակցել է 11 հանդիպումների՝ դառնալով 13 գոլի և գոլային 3 փոխանցումների հեղինակ:


































