GE-ն ներկայացրել է 2 լամպ, որոնցից մեկը՝ C Sleep անվանումով, օրվա ընթացքում կարող է մեխանիկորեն փոխել լուսավորման գույնը՝ արևի լույսի գույնին ավելի լավ համապատասխանելու համար: Այս մասին հայտնում է 3dnews.ru-ն:
Այն ունի աշխատանքի 3 ռեժիմ. վառ երկնագույն՝ առավոտյան ավելի լավ արթնացնելու համար, ստանդարտ նարնջագույն՝ կեսօրի լուսավորության համար, և փափուկ դեղին՝ գիշերվա համար:
C Life անունով երկրորդ լամպն ունի աշխատանքի միայն մեկ ռեժիմ՝ ստանդարտ նարնջագույն, որը նաև օգտագործում է C Sleep-ը կեսօրվա լուսավորության համար:
Երկու լամպերն էլ Bluetooth-ի միջոցով ղեկավարվում են սմարթֆոնով, որով կարելի է կարգավորել լուսավորության ինտենսիվությունը, ինչպես նաև միացնել և անջատել լամպերը: Դրա համար անհրաժեշտ է սմարթֆոններում ներբեռնել iOS և Android ծրագրերը:











































