Google-ը դուդլ է նվիրել մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից մեկին՝ Ջորջ Բուլին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ջորջ Բուլը (1815 թ. նոյեմբերի 2 – 1864 թ. դեկտեմբերի 8), անգլիացի մաթեմատիկոս ու տրամաբան է:
Ջորջ Բուլը ծնվել և մեծացել է արհեստավոր Ջոն Բուլի ընտանիքում, որը հետաքրքրվում էր գիտությամբ: Հայրը՝ մաթեմատիկայի և տրամաբանության մեծ սիրահար, որդուն առաջին դասերն է տվել, սակայն նա չի կարողացել վաղ հասակում դրսևորել ճշգրիտ գիտությունների ոլորտում իր տաղանդը, և նրա առաջին հետաքրքրությունը եղել են դասական հեղինակները:
Բուլը միայն 17 տարեկանում է հասել բարձրագույն մաթեմատիկային՝ դանդաղ առաջ գնալով գործող օգնության բացակայության պատճառով:
Ջորջ Բուլի «Տրամաբանության մաթեմատիկական վերլուծությունը» և «Մտածողության օրենքների հետազոտությունը» դասական են դարձել:
Բուլն իր կյանքի ընթացքում մաթեմատիկայի թեմայով գրել է ավարտուն աշխատություն: Առաջինը՝ «Աշխատություն դիֆերենցիալ հավասարումների մասին», տպագրվել է 1859-ին, հաջորդ տարի՝ 1860-ին, լույս է տեսել «Աշխատություն սահմանափակ դիֆերենցիալների հանրահաշվի մասին»-ը:









































