Կատալոնական «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որի միջոցով ակումբը ներողություն է խնդրել Հելոուինը չափազանց բուռն տոնելու համար:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները ոչ միայն «տոնական» հագուստ են կրել և հանգիստ զբոսնել մրցակցի մարզադաշտում, այլ նաև ներխուժել են մամլո ասուլիսների սրահ, որտեղ այդ պահին լրագրողների հարցերին է պատասխանել «Խետաֆե»-ի ֆուտբոլիստ Վիկտոր Ռոդրիգեսը:
«Բոլորը թիմում գիտակցում են, թե ինչ պատասխանատվություն են կրում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները: Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ում վիրավորել են թիմի խաղացողների գործողությունները»,- գրված է հայտարարություն մեջ:








































