Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համամախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հաջողություն է համարել, որ կուսակցությանը հաջողվել է նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով մուտք գործել խորհրդարան։
ԺԴԿ-ն հաղթահարել է 10 տոկոսանոց ընտրաշեմը՝ հավաքելով քվեների 10.5 տոկոսը և խորհրդարանում կունենա 59 պատգամավորական մանդատ։ Դեմիրթաշն Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Այս անգամ մենք չենք անցկացրել գովազդային կամպանիա՝ կապված մեզ վրա գործադրված ճնշման հետ։ Եվ այնուամենայնիվ մեզ հաջողվեց հաղթահարել 10-տոկոսանոց ընտրաշեմը՝ ստանալով քվեների գրեթե 11 տոկոսն ու խորհրդարանում ձեռք բերելով երրորդ խոշոր ուժի կարգավիճակ։ Դա հաջողություն է»։











































