Sharp ընկերությունը ճապոնական շուկայում ներկայացրել է արտասովոր RoboHon բջջային հեռախոսը, որն ունի երկոտանի ռոբոտի ձև, հայտնում է ilenta.com-ը:
Սարքը կարող է քայլել, խոսել և պարել` այդ ամենը նրա սովորական ֆունկցիաների լրացումն է: Հեռախոսը ստացել է 320х240 կետայնությամբ 2-դյույմանի էկրան` տեղադրված հետևում: Տեսախցիկը և պրոյեկտորը տեղադրված են առջևում:
Հեռախոսը ճանաչում է ձայները և դեմքերը, կատարում և ընդունում է զանգեր, աշխատում է էլեկտրոնային փոստի հետ: Նա աջակցում է LTE և Wi-Fi կապերին, ունի 4-միջուկանի Qualcomm Snapdragon 400 MSM8926 պրոցեսոր`1.2 Գհց հաճախականությամբ: Հեռախոսի բարձրությունը 19.5 սանտիմետր է, իսկ քաշը` 390 գրամ:
RoboHon-ը վաճառքի կհանվի հաջորդ տարվա առաջին կեսին:











































