«Այս այցն ինքնին դրական ազդակ էր՝ ուղղված մեր պետությանը և նաև աշխարհին, որ Իրանի համար հայկական ուղղությունը «Վեցյակի» հետ պայմանագիր կնքելուց հետո չի դադարում լինել նշանակալի ողղություներից մեկը, որի շուրջ իրանական կողմը իր հայեցակարգը, տեսլականը չի փոխել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերությունների հնարավոր զարգացումներին և Իրանի փոխնագահի Հայաստան կատարած այցին:- Մեր տարածաշրջանում նման բարձրաստիճան և ներկայանալի պատվիրակությամբ այցը ցույց է տալիս, որ Հայաստանը Իրանի համար շարունակում է մնալ խիստ կարևոր և արդիական երկիր: Այցը նաև կարևոր խթան հանդիսցավ մի շարք սառեցված ծրագրերի հարցում դրական տեղաշարժ գրանցելու առումով, մասնավորապես հայտարարվեց, որ սկսցվում է բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, սկսելու են երկաթգծի հետ կապված աշխատանքները: Իրանը կրկին հավաստեց, որ Հայաստանի ԵՏՄ մասնակցությունն իրենց համար նպաստավոր է, և իրենք Հայաստանը դիտարկելու են որպես դարպաս դեպի ԵՏՄ մուտք ունենալու համար»:
Ըստ իրանագետի՝ Հայաստանը ամնեաօպտիմալ, ամենաընդունելի տարբերակն է իրանական գազը Եվրոպա հանելու համար միջանցք լինելու առումով:
«Բանական է, որ ղարաբաղյան հակամարտության խնդրում Իրանը կուզենա ավելի մեծ ներգրավվածություն ունենալ որպես միջնորդ երկիր, բայց կարծես թե ձևաչաձի փոփոխությանը կողմ չեն ընդգրկված միջնորդ երկրները,- նշեց Վ. Ոսկանյանը,- Իրաին ձեռնտու է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեֆակտո իրավիճակը, որովհետև Իրանը կրճատել է Ադրբեջանի հետ սահմանը՝ ի հաշիվ մեր ազատագրած տարածքների և Արցախի: Իրանը Ղարաբաղի հարցում Հայաստանին կտա ռեալ քայլեր, Ադրբեջանին՝ զուտ հռետորաբանություն:











































