Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ուորլիքի երևանյան ասուլիսը Հայաստանի հասարակությանը հանգստացնելու համար էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

– Պարոն Մինասյան, ավարտվեց Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։ Ի՞նչ տվեց այս այցը՝ բացի այն, որ մինչև տարեվերջ երկու նախագահները կհանդիպեն։

– Համանախագահների համար այդ այցելությունը երկու նպատակ ուներ՝ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  միջև հանդիպումը, և երկրորդ՝ համոզել, որ զինադադարը այլևս չխախտվի։ Ըստ երևույթին, առաջին նպատակին արդեն հասել են։ Երկրորդ նպատակը անորոշ է, քանի որ չգիտենք՝ իրականության մեջ արդյոք կհարգե՞ն զինադադարը։ Ես չեմ կարծում, կարծում եմ՝ իրավիճակը այսպես կշարունակվի։ Բայց իրենց համար գոհացուցիչ է այն, որ երկու նախագահները կհանդիպեն։ Եթե  հիշում եք, սեպտեմբերին սահմանին մեծ բախումներ տեղի  ունեցան  Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, և իրենց համար անսպասելիորեն՝ բախումներից երեք ամիս անց այդ հանդիպումը ստացվում է կազմակերպել։

Բացի այդ, կա այլ հարց. դեկտեմբերին կայանալիք հանդիպումը, վստահաբար, պետք է որոշի փոխվստահության պայմանները։ Համանախագահները  խնդիր ունեին, թե ինչ պետք է ասեն նախագահներին այդ հանդիպումներին, թե ինչի մասին պետք է խոսեն։ Նախ՝ պետք է նոր մթնոլորտ ստեղծել։ Ըստ իս՝ մեկ բան կա, որ կարելի է դիտարկել որպես նորություն, այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև բանակցություններ սկսել։ Մի բան է զարմանալի՝ ինչո՞ւ Ուորլիքը մամուլի ասուլիս տվեց Հայաստանում, և քանի որ Մինսկի խմբի համար առաջնահերթություն է հավասարակշռությունը, այդ դեպքում ինչո՞ւ Ուորլիքը նույն կերպ մամուլի ասուլիս չտվեց Ադրբեջանում։ Միայն տեսանք, որ Հայաստանում տվեց ասուլիս, որպեսզի Հայաստանի հասարակությանը հանգստացնի։ Գուցե  պատճառն այն է, որ Ադրբեջանում իբր թե ընտրապայքար կա, բայց գիտենք արդյունքը։ Թեև դարձյալ նշում եմ, որ սա զարմանալի է։ Թեև Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են իրենց համաձայնության մասին, միասնության մասին, բայց իրականում  մենք տեսնում ենք, որ Ուորլիքը միայնակ մամուլի ասուլիս տվեց,  ռուսաստանցի համանախագահ Պոպովը ուրիշ ձևով է խոսում Ղարաբաղի մասին, և երրորդը՝ Պիեռ Էնդրյուն, լռություն է պահպանում։ Թե ինչու՝ չգիտեմ։

Այսպիսով՝ այս տարին կավարտվի երկու նախագահների հանդիպմամբ, բայց շատ բան պետք չէ սպասել այդ հանդիպումից։

– Շփման գծում համանախագահները կրակահերթի տակ են մնացել և ստիպած են եղել պատսպարվել։ Ուորլիքը տեղի ունեցածը անթույլատրելի է համարել։ Սակայն դարձյալ հավասարության նշան դնելով՝ ասել է, թե դեռ  անհայտ է՝ որ կողմից են եկել կրակոցները։ Արդյոք հավասարության  նշան դնելը չի՞ բարդացնում խնդիրը։

– Այո, բայց քանի որ երկու նախագահների միջև պետք է տեղի ունենա հանդիպում, մնացած բոլոր հարցերը երկրորդական են Մինսկի խմբի համար։ Ինչո՞ւ դատապարտեն Ադրբեջանին այդ կրակոցների համար, երբ իրենց առաջնահերթ հարցը՝ երկու նախագահների հանդիպումը, իրականանում է։

Մեկ այլ բան էլ կա. Ուորլիքն ասաց, որ  եթե ՀՀ իշխանությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, Բաքուն դա կդիտարկի որպես սադրիչ քայլ:  Հետաքրքրական է Ուորլիքի հայտարարությունը այն առումով, որ Ուորլիքը չասաց, որ դեմ են Ղարաբաղի անկախության ճանաչմանը։

– Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Մինսկի խմբի համանախագահների հասցեին՝ նշելով, որ հայկական կողմը սադրում է, սադրանքների շարքին է դասվում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, ինչը անարձագանք է մնում Մինսկի խմբի նախագահների կողմից։ Համանախագահների արձագանք կարծես թե չեղավ։

– Այո, քանի որ համանախագահները հասկանում են Ադրբեջանի կոշտ և արմատական քաղաքականությունը, ինչպես նաև հասկանում են Նալբանդյանի կոշտ հայտարարությունները կամ կեցվածքը։ Իրենց համար հարց է առաջանում՝ արդյոք պե՞տք է բանակցությունները շարունակել։ Այսինքն՝ փոքր  հաղթանակ են արձանագրում՝ ասելով, որ երկու նախագահները պետք է հանդիպեն մինչև տարեվերջ, արդյոք դա բավարա՞ր է՝ գոհ լինելու համար։

Նալբանդյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, ես մեկնաբանում եմ այսպես, որ եթե Ադրբեջանը շարունակի իր սադրանքները ընդհուպ մինչև խաղաղ բնակչությանը ռմբակոծել և սպանել, համանախագահները պետք է ազերիներին ասեն, որ այսպես շարունակելու դեպքում մենք պետք է ճանաչենք Ղարաբաղի անկախությունը։  Արդյոք այս հարցը բարձրաձայնվե՞ց ազերիների և համանախագահների հանդիպման ժամանակ՝ չեմ կարծում։ Համանախագահները չգիտեն ինչպես անել, ինչ մարտավարություն իրականացնել, մանավանդ որ՝ այսօր Ղարաբաղի հարցը խաչմերուկի մեջ է. մի կողմից՝ Ուկրաինայի պատերազմը, մյուս կողմից՝ Սիրիայի և Իրաքի պատերազմները և Աֆղանստանի ճնշումները: Հայաստանը և Ղարաբաղն այս երեք ճակատների մեջտեղում են։

Ուորլիքը նաև նշեց, որ կարևոր են երկու երկրների նախագահների պարբերաբար հանդիպումները։ Սա կարո՞ղ է արդյոք որևէ տեղաշարժ ունենալ խնդրի կարգավորման համար։

– Լավ և հետաքրքիր գաղափար է։ Կարևոր է, որ հանդիպումները ինտենսիվանան, տարվա մեջ ընդհուպ մինչև վեց անգամ։ Սա կարևոր է, քանի որ ուղղակի կապ է ստեղծում երկու նախագահների միջև։ Սա նաև ցույց կտա, որ Մինսկի խումբ գոյություն ունի, և երկու նախագահները խոսում են։ Սա նաև ցույց է տալիս, որ եթե երկու նախագահները խոսեն իրար հետ, նշանակում է՝ հասարակություններն էլ կարող են ավելի շատ խոսել։ Սա լավ գաղափար է։

– Ադրբեջանը դեմ է Մինսկի խմբի գոյությանը։ Ալիևը համանախագահների հետ հանդիպմանը նշել է, որ համանախագահների այս քաղաքականությունը ստվերում է Մինսկի խմբի գործունեությունը։ Սա լրացուցիչ բարդություններ չի՞ ստեղծում։

– Եթե Ադրբեջանը իր նպատակին հասնի և  քանդի Մինսկի խումբը և ուրիշ տեղ դնի Ղարաբաղի հարցը, շատ հավանական է, որ համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանիսան, շատ դժգոհ կլինեն։ Ադրբեջանը լավ պետք է մտածի՝ ինչ է ուզում. բանակցությունները քանդե՞լ, թե՞ կարծում են, որ բանակցությունները քանդելով՝ ուրիշ տեղ կարող են դնել Ղարաբաղի հարցը։ Բայց կարծում եմ՝ շատ փոքր հույս կա ձևաչափը փոխելու և բանակցությունները քանդելու։ Ադրբեջանցիները կրակի հետ են խաղում, և սա բոլորը գիտեն՝ թե Հայաստանի իշխանությունները, թե Ղարաբաղի իշխանությունները, թե համանախագահները։ Այսինքն՝ իրենց ռազմավարությունը ոչ մի արդյունք չի տա։   Նույնիսկ երբ դիվերսիոն գործողություններ են իրականացնում, ի՞նչ արդյունք են գրանցում. ցույց տալ, որ Ղարաբաղի հարցը չի ավարտվել, ցույց տալ, որ հարցը չի լուծվել, և ուրեմն մենք ճնշում կբանեցնենք հայերի վրա, բայց այդ ամենը ի՞նչ արդյունք է տալիս՝ ոչ մի, միայն զոհեր երկու կողմերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում