Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն-Սեյլեմի պետական համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է՝ այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը:
«Կրակողը համալսարանի ուսանող չէ: Ներկա պահին նա գտնվում է ազատության մեջ»,- ասել է ուսումնական հաստատության մամլո քարտուղար Ահարոն Սինգլթոնը:
Ոստիկանությանը հայտնի է դարձել նաև հանցագործի անունը՝ Ջարեթ Ջերոմ Մուր: Նա հետախուզվում է:








































