Խարկովի «Մետալիստ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սևիդովն անհարմար իրադրության մեջ է ընկել, որի մեղավորը թիմի մամուլի ծառայությունն է:
Կիևի «Դինամո»-ի հետ խաղից հետո «Մետալիստ»-ի ռուսալեզու կայքում հրապարակվել է թիմի գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը, որում անպարկեշտ նախադասություն է վերագրվել Ալեքսանդր Սևիդովին, ինչը, սակայն, նա չի ասել: Ավելի ուշ այդ նախադասությունը հեռացվել է հոդվածից:
Նախադասությունը եղել է հետևյալ բովանդակությամբ. «Իմ ամուսինն ասում է, որ աչքերս նման են բ… աչքերի»:









































