Գյումրիում ընթացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք ընթանում են քաղաքացիական անհնազանդության ճանապարհով, և դա համարեց օրինական՝ վկայակոչելով Գ. Հարույթյունյանի «Սահմանադրության մեկնաբանություններ» աշխատությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Պայքարի և չվհատվելու կոչեր անելով՝ Ա. Մարտիրոսյանը նշեց. «Նոր սահմանադրությամբ Հայաստանում միակուսակցական տնտեսություն է լինելու: Մեր պայքարը պետք է ավարտենք հաջողությամբ, հակառակ պարագայում Հայաստանին սպասվում է նոր արտագաղթ, Հայաստանին սպառնում է պետականության կորուստ և անվտանգության լրջագույն խնդիրներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































