Սիրիայի կառավարական զորքերը երկու օրում ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Հալեպ նահանգի հարավ-արևելքում գտնվող ութ գյուղ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
«Բանակը այսօր Հալեպի հարավ-արևելքում ազատագրել է երկու գյուղ՝ Շալյաշչիլը և Թել-Դադինը»,- մեջբերում է լրատվամիջոցը:
Շաբաթ օրը, լրատվամիջոցի զրուցակցի խոսքերով, ազատագրվել են վեց բնակավայրեր:







































