Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել է այսօր երկրում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Դեմիրթաշը հույս է հայտնել, որ ընտրությունների քաղաքական արդյունքները առավել օգտակար կլինեն երկրի համար։ Դեմիրթաշը հուսով է, որ ընտրությունները երկրում խաղաղության հաստատման հիմք կդնեն։
Նա ընտրությունների արդյունքները կարևորել է նաև Թուրքիայում խոսքի ազատության ու ժողովրդավարության առումով և նշել է, որ այն բոլորի համար կբերի հուսալի ապագա։ Դեմիրթաշի խոսքով՝ Թուրքիան ներկայում ամենից շատ խաղաղության ու անդորրի կարիք ունի։ Դեմիրթաշն ընդգծել է, որ քվեարկությունից հետո մեկնելու է Անկարա և ընտրությունների ընթացքին հետևելու է այնտեղից։








































