Ամերիկյան և թուրքական օդուժի իրականացրած հարվածների արդյունքում Սիրիայում ոչնչացվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մոտ 50 զինյալներ, վիրավորվել են ավելի քան 30-ը: Այդ մասին կիրակի օրը տեղեկացրել է Անատոլիայի գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրներին՝ գրում է tass.ru-ն:
Ավելի վաղ թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ թուրքական ինքնաթիռները շաբաթ օրը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններ են սկսել:








































