Հելոուինի օրը Երկրի կողքով թռչել է գանգի տեսքով գիսաստղ՝ հաղորդվում է NASA-ի կայքում:
TB145 աստղակերպին գիտնականները հետևել են որոշ ժամանակ, սակայն հետո պարզել են, որ դա, այնուամենայնիվ, գիսաստղ է: Ձևով և մակերևույթի մուգ մասերով այն շատ նման է եղել գանգի:
Գիսաստղը Հելոուինի օրը՝ հոկտեմբերի 31-ին, թռչել է Երկրից մոտ 486 հազար կմ հեռավորության վրա:
Ըստ NASA-ի՝ գիսաստղը կորցրել է իր «պոչի» մեծ մասը այն պատճառով, որ բազմիցս թռչել է Արևին մոտ: Սպասվում է, որ տիեզերական օբյեկտը մեր մոլորակի կողքով հաջորդ անգամ կթռչի 2018-ի սեպտեմբերին:








































