Այս տարի յուրաքանչյուր ամերիկացի «չար ուժի տոնակատարության»` Հելոուինի վրա ծախսել է 74․34 դոլար, համեմատած անցյալ տարվա 77․52-ին: Այդ մասին վկայում են Մանրածախ առևտրի ամերիկյան ազգային դաշնության հաշվարկները, հայտնում է TASS-ը:
Այս անգամ տոնին մասնակցել է մոտ 157 միլիոն մարդ, կամ ԱՄՆ բնակչության 64%-ը: Մեկ օրում նրանք ծախսել են 6․9 միլիարդ դոլար: Դիմակների, կոստյումների և աքսեսուարների վրա ծախսվել է մոտ 2․5 միլիարդ դոլար, որից 1.2 միլիարդ դոլարը մեծահասակների, 950 միլիոն դոլարը երեխաների և 350 միլիոն դոլարը տնային կենդանիների համար:
Ինչ վերաբերվում է կերպարներին, ապա ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներին: Հատկապես պահանջված են եղել Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի կոստյումները:







































