Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սևիլիա»-ին, իսկ «Վալենսիա»-ն՝ «Լևանտե»-ին:
Երկու խաղում էլ տանտերերին հաջողվեց առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ: «Վիլյառեալ» – «Սևիլիա» մրցավեճն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ «Վալենսիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը:
Իսպանիայի Լա լիգա. 10-րդ տուր. «Վիլյառեալ» – «Սևիլիա»՝ 2:1
Գոլերը՝ 25´ Մարիո(1:0), 61´ Բակամբու(2:0), 76´ Լյորենտե(2:1)
«Վալենսիա» – «Լևանտե»՝ 3:0
Գոլերը՝ 64´ Պակո(1:0, 11-մետրանոց), 72´ Ֆեղոուլի(2:0), 80´ Բակալի(3:0):










































