Եթե Սիրիայի խնդրի քաղաքական լուծումը հնարավոր չլինի գտնել, Սաուդյան Արաբիան կավելացնի Սիրիայի չափավոր ընդդիմությանն աջակցությունը: Այս մասին շաբաթ օրը «Մանամյան երկխոսություն» ակումբի նիստի ժամանակ Բահրեյնում ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ էլ-Ջուբեյրը, գրում է RIA Novosti-ն:
«Սիրիայի խնդրի քաղաքական լուծման որոնման ձախողման դեպքում Սաուդյան Արաբիան կավելացնի երկրում չափավոր ընդդիմությանն աջակցությունը, մասնավորապես` նրան կզինի զենքով»,- նշել է էլ-Ջուբեյրը:








































