Շվեցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում ավարտել են Durchmesserlinie ութամյա երկաթգծային նախագիծը, որը նախատեսում էր քաղաքում լրացուցիչ երկաթգծերի և հենասյուների կառուցումը նույն ուղղությամբ ընթացող փոխադրամիջոցների ուղիների հատումից խուսափելու համար: Նախագծի երկրորդ փուլի ավարտին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին:
Ինչպես տեղեկացնում է Railway Gazette-ն, նախագծի առաջին փուլն ավարտվել էր դեռ 2014թ. հունիսին: Այն ժամանակ կառուցվել էր 9,6 կմ երկարություն ունեցող երկաթգիծ և մոտ 5 կմ երկարություն ունեցող թունել:
Երկրորդ փուլը նախատեսում էր երկաթգծի հետագա ընդլայնումը և 1156-մետրանոց հենասյուների կառուցումը:













































