Ամերիկյան Luminus ընկերությունը արդեն սկսել է միջոցներ կուտակել «խելացի» բաճկոնների, ժիլետների և ուսապարկերի արտադրության համար՝ հայտնում է vnews.agency-ն:
Դրանց վրա կլինեն լուսարձակներ, որոնք տեղադրված կլինեն կարերի արանքներում և կաշխատեն հագուստը կրողի շարժման ժամանակ:
Հագուստը ստեղծողների կարծիքով՝ այն օգտակար կլինի հեծանվորդներին, մոտոցիկլետիստներին և գիշերային ժամերին վազքի դուրս եկած մարդկանց: Բացի այդ, աջ թևքի վրա տեղեկատուներ կլինեն, որոնք կարձագանքեն sms հաղորդագրություն ստանալու ժամանակ:









































