ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան նշել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ արտագնա խաղից:
«Դրական տրամադրվածությամբ են մեկնելու Մադրիդ: Կարծում եմ՝ ՊՍԺ-ն ի զորու է հաղթել «Ռեալ»-ին: Չեմ կարող ասել, կխաղա՞ արդյոք Բենզեման, բայց «Ռեալ»-ն ավելի ագրեսիվ խաղ կցուցադրի, քան առաին հանդիպմանը:
Ինձ լավ եմ զգում և կանեմ հնարավորը՝ պաշտպանությունում հուսալի խաղ ցուցադրելու համար»,- Goal-ը մեջբերում է Սիլվայի խոսքերը:









































