«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինի վստահ է, որ «Չելսի»-ն կպայքարի չեմպիոնության համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրերից հետո «արիստոկրատներ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
«Յուրաքանչյուր մարզչի կարիերայում վատ փուլեր են լինում: Դա նորմալ է: Հուսով եմ՝ Մոուրինյոն կարող է շտկել իրավիճակը: Կարծում եմ, որ նա արդեն ապացուցել է, թե ինչի է ընդունակ: Չէ՞ որ Ժոզեն Անգլիայի գործող չեմպիոնների մարզիչն է:
Միշտ համարել եմ, որ յուրաքանչյուր թիմ կարող է պայքարել չեմպիոնության համար, քանի դեռ տեսականորեն հնարավորություն ունի: Վստահ եմ, որ «Չելսի»-ն կպայքարի չեմպիոնության համար և շատ շուտով դարձյալ հզոր թիմ կդառնա»,-Goal-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:





































