Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Վիեննայում պայմանավորվել են Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու վերաբերյալ

Վիեննայում Սիրիայում իրավիճակի հարցով հանդիպած 19 երկրների ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու վերաբերյալ: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի ներկայացրած՝ հանդիպման վերջնական կոմյունիկեում 9 կետ կա:

Հումանիտար օգնություն հասցնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սիրիայի ամբողջ տարածքում: ԴԱԻՇ-ը և ՄԱԿ-ի ծայրահեղական կազմակերպությունների ցուցակից այլ կազմակերպություններ պետք է ոչնչացվեն: Սիրիայում պետք է պահպանվի միասնական աշխարհիկ պետություն իր բոլոր ինստիտուտներով: Հակամարտության դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը կինտենսիվացվեն: Սիրիայի հարցով միջազգային հանդիպում կանցկացվի Բաշար Ասադի և կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման արդյունքը պետք է լինի նոր անցումային կառավարության ձևավորումը, որը կներկայացնի ողջ ժողովրդի շահերը, որը երկիրը կղեկավարի մինչև հաջորդ ընտրություններ, որոնցից հետո երկիրը նոր սահմանադրություն կունենա: Քաղաքական կարգավորման գործընթացը սիրիացի ժողովուրդը կիրականացնի: Սիրիայի ժողովուրդը կորոշի նրա ճակատագիրը: Կարգավորման գործընթացի մասնակից երկրները ջանքեր կգործադրեն երկրի ամբողջ տարածքում զինադադարի ապահովման համար: ԴԱԻՇ-ի հետ զինադադար չի կնքվի:

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարոտւղար Ջոն Քերին հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Բաշար Ասադի ապագայի հարցում նորից տարբեր են: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը:

Բանակցություններին մասնակցել են ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իրաքի և Լիբանանի պատվիրակությունները: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթ հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում