Արաբական աշխարհի երկրներում իշխանության տապալմանն ուղղված Իրանի գործողությունները տարածաշրջանի համար ոչ պակաս վտանգավոր են, քան ԴԱԻՇ-ի գործողությունները: Reuters-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Հալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան՝ թագավորության մայրաքաղաք Մանամայում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ:
«Նրանց (Իրանի) գործողությունները մեզ համար ոչ պակաս վտանգավոր են, քան ԴԱԻՇ-ինը»,- ասել է նախարարը:
Ալ-Խալիֆան նաև ասել է, որ հութի ապստամբներն ապագա ունեն Եմենում՝ պայմանով, որ նրանք վայր դնեն զենքն ու մասնակցեն խաղաղ բանկցություններին:









































