Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

ԱՄՆ հատուկջոկատայինները Սիրիայի հյուսիս կժամանեն հաջորդ ամիս. Պենտագոն

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չի բացառել ուրբաթ Սիրիա հավելյալ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Մենք կշարունակենք փոփոխություններ անել և հենվել այն մեթոդների վրա, որոնք աշխատում են»,- նշել է նախարարը, ով այժմ աշխատանքային այցով Ալյասկայում է։ «Մենք մտածում ենք նոր ուղիներ և զարգացնում նոր հնարավորություններ՝ ունակ և շահագրգիռ ուժերի աջակցման համար, որոնց վերաբերյալ մենք խորհուրդ ենք տալիս նախագահին»,- ասել է նա։

Քարթերը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել դերը, որը կխաղա Սիրիա ուղարկվող հատուկ ջոկատը։

Ուրբաթ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ հատուկ նշանակության մարտիկները Սիրիայի հյուսիս կժամանեն՝ հաջորդ ամսվա ընթացքում տեղի ինքնապաշտպանական ուժերին օգնություն ցուցաբերելու համար։

Դեմոկրատական կուսակցության անդամները քննադատել են ԱՄՆ նախագահի՝ Սիրիա հատուկ նշանակության ջոկատ ուղարկելու որոշումը։ Նրանց դժգոհությունն է առաջացրել Սիրիայում ռազմական գործողության ձգձգումը։ Շատերը կարծում են, որ Օբաման նման քայլ է արել՝ Սիրիայի հարցում չունենալով հստակ ռազմավարություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում