Մադրիդի «Ռեալ»-ի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարող մասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Լաս-Պալմաս»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Marca-ն:
«Կարծում եմ, որ մենք չպետք է ռիսկի դիմենք: Բենզեման, Նավասը, Ռամոսը և Խամեսը չեն կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը: Այս ֆուտբոլիստներն ապաքինվել են տարբեր կարգի վնասվածքներից:
Չեմ ցանկանում վտանգի տակ դնել վերը նշված ֆուտբոլիստների առողջությունը: Նրանք չեն մասնակցի «Լաս-Պալմաս»-ի դեմ հանդիպմանը»,- ընդգծել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը:









































