Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորը ցանկանում է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ 16-ամյա կիսապաշտպանին դուր չի գալիս մարզվել ակումբի երկրորդ կազմի հետ: Վերջինս ցանկանում է մարզվել ավելի բարձր մակարդակով:
Նորվեգացի ֆուտբոլիստը կարծում է, որ «Ռեալ Կաստիլյո»-ի կազմում հանդես գալը խոչընդոտում է իր առաջընթացին և ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել այլ ակումբ:









































