Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի կողմից իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ սկսելու մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի հրամանով, և ուղղված է նրան, որ խանգարի իր մասնակցությունը հաջորդ ընտրություններին։
«Այդ ամենը Բիձինա Իվանիշվիլու ձեռքի գործն է։ Այսօր նա հայտարարել է, որ կատարում է Ռուսաստանի պատվերներից մեկը, և դրանով իսկ փակում է դեպի ընտրություններ իմ ճանապարհը։ Դրա համար էլ որոշվել է ինձ զրկել Վրաստանի քաղաքականությունից այն բանից հետո, ինչ ինձ հարկադրեցին լքել երկիրը»,- ասել է Սաակաշվիլին։









































